Ներքին Հանդի բնակիչները գերազմանատուն չեն գնում, Ադրբեջանն է հսկում․ գյուղապետ

Ներքին Հանդի բնակիչները գերազմանատուն չեն գնում, Ադրբեջանն է հսկում․ գյուղապետ

Ներքին Հանդի գերեզմանատունը շարունակում է մնալ Ադրբեջանի ԶՈւ ուղիղ նշանառության տակ. վերևից դիտարկում են, վտանգավոր է։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը։

«Մարդիկ գերեզմանատուն չեն այցելում, բայց այդ ուղղությամբ չեն կրակել։ Առհասարակ, երկար ժամանակ է՝ չեն կրակում, հանգիստ է։ Սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո, իհարկե, կրակոցներ եղել են, շատ լուրջ բան չի եղել․ օր, ժամ հիմա չեմ հիշում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են՝ 207 զոհ, ավելի քան 20 գերեվարված և 293 վիրավոր։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք, ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ կան։ Ռազմական գործողությւոնների հետևանքով ադրբեջանական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 79 զոհ և 282 վիրավոր։