Լեւանդովսկին ժամանել է «Բավարիայի» մարզաբազա եւ հրաժեշտ տվել նախկին ակումբակիցներին

Լեւանդովսկին ժամանել է «Բավարիայի» մարզաբազա եւ հրաժեշտ տվել նախկին ակումբակիցներին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնա» տեղափոխված Ռոբերտ Լեւանդովսկին ժամանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» մարզաբազա եւ հրաժեշտ տվել նախկին ակումբակիցներին։

Լեհ հարձակվողը հանդիպումներ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի, մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի եւ տնօրենների խորհրդի նախագահ Օլիվեր Կանի հետ, շնորհակալություն հայտնել համագործակցության համար։

«Հաճելի էր, որ Ռոբերտը մտավ իմ գրասենյակ։ Մենք ամեն ինչ քննարկեցինք։ Նա լավ պայմաններով է հեռացել մեր ակումբից։ Ռոբերտը «Բավարիայում» հաջողության անհավանական պատմություն է»,- Օլիվեր Կանի խոսքը մեջբերում է Bild-ը։

Ռոբերտ Լեւանդովսկին «Բարսելոնայի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։