Բժիշկները նշել են, թե որ մթերքներն են օգնում կարճ ժամանակահատվածում վերականգնել լյարդը

Բժիշկները նշել են, թե որ մթերքներն են օգնում կարճ ժամանակահատվածում վերականգնել լյարդը

Լյարդը օրգանիզմի համար բնական զտիչ է, հետևաբար պաշտպանում է այն տոքսիններից և այլ վնասակար նյութերից։ Վատ սովորությունները, հիվանդությունները,սթրեսը և վատ սննդակարգը կարող են հանգեցնել լյարդի խնդիրների: Այո՛, այս ներքին օրգանն ունակ է ինքնաբուժման, բայց դա չի նշանակում, որ դրա առողջ ու ճիշտ աշխատանքի համար խնամքի կարիք չկա։ Բժիշկները նշել են, թե որ մթերքներն են օգնում կարճ ժամանակահատվածում վերականգնել լյարդը։

Դդումը պարունակում է հանքանյութերի մի մեծ խումբ, հակաօքսիդանտներ և վիտամիններ՝ C, B1, B2, B5, B6, E, PP։ Օգտակար միացությունների նման հզոր պարունակության շնորհիվ դդմի շիլան հիանալի մաքրում է լյարդը և վերականգնում նրա գործունեությունը։ Դդումը հարուստ է նաև երկաթով, ֆոսֆորով, կալցիումով, կալիումով, մագնեզիումով, պղնձով, սպիտակուցներով, ճարպերով և ածխաջրերով, հետևաբար այն կանխում է լյարդի ճարպակալումը և օգնում օրգանիզմից հեռացնել տոքսինները։ Դդմի շիլան կարող է արագացնել նյութափոխանակությունը և նպաստել քաշի անվտանգ կորստի:

Վարսակը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտ միացություններ, բուսական մանրաթելեր և հանքանյութեր, որոնք օգնում են արագ մաքրել և վերականգնել լյարդը: Ընդհանուր առմամբ, վարսակը էներգիայի հզոր աղբյուր է, քանի որ այն պարունակում է 59 տեսակի պարզ ածխաջրեր։ Վարսակը օգտակար է նաև ուղեղի աշխատանքի ակտիվացման, նյարդային համակարգի ամրապնդման, ոսկորների, եղունգների, մազերի ամրության և մաշկի առաձգականության համար:
Հնդկաձավարը պարունակում է ցինկ, կալիում, մագնեզիում, երկաթ և մի շարք հակաօքսիդանտներ, որոնք օգնում են վերականգնել լյարդը: Ըստ բժիշկների՝ այն օգտակար է ոչ միայն լյարդը մաքրելու համար, այլև կարող է պաշտպանել ամբողջ օրգանիզմը բազմաթիվ հիվանդություններից։ Ամենաառողջ ուտեստների վարկանիշը գլխավորում է հնդկաձավարի շիլան։ Այն հեշտ է պատրաստվում, չի պարունակում ալերգեններ, հեշտ է մարսվում։

Լյարդի վրա դրական է ազդում նաև բանջարեղենը՝ ճակնդեղը, գազարը, կաղամբը, լոլիկն ու վարունգը։ Անհրաժեշտ է նաև ուտել ավոկադո, խնձոր, խաղող, սալոր, ցիտրուսային մրգեր և կանաչիներ՝ սպանախ և մաղադանոս: Ցածր յուղայնությամբ ձկների տեսակները կարող են բարելավել լեղու արտահոսքը: Հատապտուղները՝ չիչխանը, հաղարջը, հապալասը և կեռասը իրենց հակաօքսիդանտ պարունակության շնորհիվ նույնպես լավ են ազդում լյարդի աշխատանքի վրա։