Ես շատ երջանիկ եմ և ցանկանում եմ մնալ Ինտերում. Մխիթարյան

Ես շատ երջանիկ եմ և ցանկանում եմ մնալ Ինտերում. Մխիթարյան

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է կարիերան միլանյան ակումբում շարունակելու ցանկության մասին։

«Ես շատ երջանիկ եմ այստեղ և ցանկանում եմ մնալ «Ինտերում»։ Իմ գործակալն աշխատում է և բանակցություններ է վարում պայմանագրի երկարաձգման շուրջ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերել է լրագրող Նիկոլո Սկիրան։

Մխիթարյանը Ինտերում է հանդես գալիս 2022 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Ա Սերիայում անցկացրել է 9 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։