Պայթել է Raddison Blu հյուրանոցի նախասրահի հսկայական ակվարիումը (տեսանյութ)

Պայթել է Raddison Blu հյուրանոցի նախասրահի հսկայական ակվարիումը (տեսանյութ)

 Պայթել է Բեռլինի Raddison Blu հյուրանոցի նախասրահի հսկայական ակվարիումը՝ 1 մլն լիտր ջրով: 

«AquaDom»-ն ուներ 14 մետր երկարություն և համարվում էր աշխարհում ամենամեծ գլանաձև ակվարիումը: Ըստ ոստիկանության՝ ակվարիումի պայթյունը «անհավատալի վնասներ» է հասցրել, 2 մարդ վիրավորվել է ապակու բեկորներից: Ապակու կտորները տարածվել են նաև փողոցում:

Ակվարիումի մեջ տեղադրված էր վերելակ հյուրանոցի այցելուների համար, որի մեջից հնարավոր էր տեսնել ավելի քան 100 ձկնատեսակները: 

Տեսանյութը՝ այստեղ