Փի Դիդդիի փաստաբաններն առաջին անգամ արձագանքել են ռեփերին վերագրվող բռնաբարnւթյան մեղադրանքներին

Փի Դիդդիի փաստաբաններն առաջին անգամ արձագանքել են ռեփերին վերագրվող բռնաբարnւթյան մեղադրանքներին

Ռեփեր և պրոդյուսեր Փի Դիդդիի (P.Diddy, իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբաններն առաջին անգամ մեկնաբանել են իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները։

Փաստաբանների խոսքերն է հայտնել Deadline պորտալը։

Փաստաբանները նշել են, որ նա ոչ ոքի չի բռնաբարել։

«Շոն Քոմբսը երբեք որևէ մեկի նկատմամբ սեռական ոտնձգություն չի կատարել: Ո՛չ մեծերի, ո՛չ երեխաների, ո՛չ տղամարդկանց, ո՛չ կանանց նկատմամբ»,- նշել են Քոմբսի ներկայացուցիչները։

Մինչ այժմ ավելի քան 120 մարդ մեղադրանք է ներկայացրել Քոմբսի դեմ։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում սեռական հանցագործությունների և մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով: Ըստ մերղադրանքի՝ նա սեռական օրգիաների է կազմակերպել, որոնցում ներգրավված են եղել նաև Լեոնարդո Դի Կապրիոն, Աշերը, նախկին զուգընկերուհին՝ Ջենիֆեր Լոպեսը և այլք։