Հենրիխ Մխիթարյանի մասին խոսում են Եվրոպայում, իսկ ռուս ֆուտբոլիստների մասին՝ ոչ. Օմարի Տետրաձե

Հենրիխ Մխիթարյանի մասին խոսում են Եվրոպայում, իսկ ռուս ֆուտբոլիստների մասին՝ ոչ. Օմարի Տետրաձե

Ռուսաստանի հավաքականի նախկին պաշտպան Օմարի Տետրաձեն խոսել է Հենրիխ Մխիթարյանի և ռուս ֆուտբոլիստների մասին:

«Գոլովինը ժամանակին տեղափոխվեց «Մոնակո», որի սեփականատերը ռուս էր։ Ալեքսանդր Գոլովինը հարգանքի է արժանի, լավ ֆուտբոլիստ է։ Բայց, ամեն դեպքում Հենրիխ Մխիթարյանի մասին խոսում են Եվրոպայում, իսկ ռուս ֆուտբոլիստների մասին՝ ոչ։ 1990-ականներին ոչ թե ուղղակի պայմանագիր էին ստորագրում և նստում պահեստայինների նստարանին, այլ խաղում էին։ Իսկ հիմա միայն լուրեր են պտտվում․ Իվանովին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը» և «Բարսելոնան»։ Բայց, արդյունքում բոլորն էլ ավարտում են կարիերան Ռուսաստանի առաջնությունում։ Պետք է հասկանալ, թե ինչու մեր ֆուտբոլիստներին չեն ցանկանում հրավիրել Եվրոպա։ Պետք է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը»,- ասել է Տետրաձեն Championat.com-ի հետ զրույցում։