Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ԼՂ–ում իրավիճակի կայունացման ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ԼՂ–ում իրավիճակի կայունացման ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ, լայնածավալ մարդասիրական աջակցություն է ցուցաբերվում հայ բնակչությանը։ Խաղաղապահ զորախումբը հետևում է սեպտեմբերի 20-ին իր ակտիվ միջնորդությամբ հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։

Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունը այն է, որ  խաղաղ բնակչության շրջանում զոհեր չլինեն։ 

Խաղաղապահ հրամանատարության անմիջական մասնակցությամբ տեղի է ունեցել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը: Այդ շփումների առաջնային խնդիրներից են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ապառազմականացման, խաղաղ կյանքի վերականգնման և իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը:

Ակնկալում ենք, որ այս գործընթացի դրական արդյունքները կնպաստեն եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման աշխատանքների շուտափույթ վերսկսմանը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա, խաղաղության պայմանագրի համաձայնեցում և հումանիտար շփումների զարգացում։