Tesla-ն հետ է կանչում ավելի քան 80 հազար մեքենա. ո՞րն է պատճառը

Tesla-ն հետ է կանչում ավելի քան 80 հազար մեքենա. ո՞րն է պատճառը

Tesla ընկերությունը ծրագրային ապահովման և ամրագոտու խնդիրների պատճառով հետ է կանչում չինական արտադրության և ներկրված ավելի քան 80 հազ. ավտոմեքենա, որոնք արտադրվել են դեռևս 2013 թվականից. այդ մասին ասվում է Չինաստանի շուկայի կարգավորող մարմնի տարածած հայտարարության մեջ: 

Էլեկտրական մեքենաների ամերիկյան արտադրողը հետ է կանչել Model S և Model X 67 հազ. 698 մեքենաներ, որոնք ներկրվել են Չինաստան 2013 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ հայտնաբերվել են ծրագրային խնդիրներ, որոնք ազդում են մեքենաների մարտկոցների կառավարման համակարգի վրա: