Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը խոսել է ծանր հիվանդ մոր վիճակի մասին

Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը խոսել է ծանր հիվանդ մոր վիճակի մասին

Թատրոնի եւ կինոյի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը շարունակում է պայքարել քաղցկեղի դեմ։ Նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ գրեթե չկան։ Տեղեկատվություն միակ աղբյուրը «Իմ հիասքանչ դայակը» սերիալի աստղի դուստրն է՝ Աննա Զավորոտնյուկը։

Մոդելի խոսքով՝ հիվանդությունը դեռ շատ լուրջ է։ Զավորոտնյուկն ընդգծել է, որ հասկանում է հանրության հետաքրքրությունը դերասանուհու վիճակի մասին, սակայն նույնիսկ իր համար է թեման բարդ։ 

«Դա ցավ է բոլորիս համար։ Մենք հավատում ենք նրան, նա ամենաուժեղն է: Փորձում եմ շարունակել ապրել եւ քիչ թե շատ կարողանալ հաղթահարել սրտումս առաջացած դատարկությունը»,- սոցիալական ցանցերում գրել է նա։

Մոդելը բոլոր հետեւորդներին մաղթել է, որ նրանց ծնողները երբեք չհիվանդանան, քանի որ, ըստ նրա, դա սարսափելի է եւ անհավանական ցավալի։

Աղբյուրը՝ Riafan