Պատմության այս օրը․ Տղամարդկանց միջազգային օր

Պատմության այս օրը․ Տղամարդկանց միջազգային օր

MediaHub.am-ը  շարունակում է իր հետևորդներին ներկայացնել յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու նշանակությունն աշխարհում, որոշները հայտնի, որոշներն էլ՝ արտասովոր, բայց հետաքրքիր։

Ամեն տարի նոյեմբերի 19-ին աշխարհում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը։ Առաջին անգամ այդ օրը տոնել են 1999թ․՝ Կարիբյան ծովի հարավում երկու խոշոր կղզիներից կազմված Տրինիդադի եւ Տոբագոյի Հանրապետության բնակիչները։

Տղամարդկանց միջազգային օրը նշելու նպատակը տղամարդկանց նկատմամբ գենդերային խտրակության վրա ուշադրություն հրավիրելն ու սեռային խտրականության խնդիրն է։ Տոնի կազմակերպիչները կենտրոնանում են տղամարդկանց և պատանիների առողջության պահպանման վրա:

Տղամարդկանց միջազգային օրը նշելու հետ կապված առաջին հիշատակումը կա 1960-ական թվականներից, երբ հայտնի դարձավ, որ առաջարկվում է փետրվարի 23-ը նշել որպես տղամարդկանց միջազգային օր կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի օրինակով։ 1990-ականներին Միսսուրի-Կանզաս համալսարանի «Տղամարդկանց հետազոտության կենտրոնի» ղեկավար Թոմաս Օաստերի նախաձեռնությամբ ԱՄՆ-ում անցկացվեցին փոքրիկ միջոցառումներ։ Օաստերին հաջողվեց տոնի նշումն ապահովել մինչև 1994 թվականը, սակայն 1995 թվականին ձախողվեց նրա փորձը և վերջինս հրաժարվեց հետագա տարիների պլաններից։ Երբ փետրվարի 23-ը որպես տոն նշելուց հրաժարվեց նաև Ավստրալիան, Մալթան մնաց միակ երկիրը, որտեղ տոնը ամեն տարվա փետրվարին նշվեց մինչև 2009 թվական, իսկ հետո այն տեղափոխվեց նոյեմբերի 19-ին: