Նախագահն ասելիք չունի, ասելիքը Արցախի ԱԳՆ-ինն է

Ինչպես արդեն հայտնել ենք՝ երեկ ՄԱԿ-ի ԱԽ նիստում քննարկվում էր Լաչինի միջանցքի արգելափակման հարցը։ Հիմնական ելույթներում հնչող կարծիքն այն էր, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, քանի որ ԼՂ 120 հազար հայերը հումանիտար աղետի մեջ են։
Կառավարության նիստի ընթացքում այսօր Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատեց ԱԽ նիստում հնչած կարծիքներն ու հատկապես կարևորեց, որ այնտեղ հնչեցին կարծիքներ, որ միջանցքը փակ է, քանի որ Ադրբեջանը մինչ օրս պնդում է, որ այն բաց է։
Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Ստեփանակերտը։
MediaHub.am-ը կապ հաստատեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի հետ։ Սակայն.
«Այս հարցի շուրջ Արցախի ԱԳՆ-ն քիչ հետո հանդես կգա հայտարարությամբ»,- նշեց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ-ն երկու արտահերթ նիստերի ընթացքում կարևորում էր ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը՝ միջանցքի ավելի քան ութ ամիս շարունակվող անօրինական արգելափակման և Արցախի անմարդկային պաշարման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը քննարկման դնելու խնդրանքով:
Նարե Գնունի