Ստամբուլում այրվում է մշակութային կենտրոնը․ հրդեհը տարածվել է հարակից թաղամասերում (տեսանյութ)

Ստամբուլում այրվում է մշակութային կենտրոնը․ հրդեհը տարածվել է հարակից թաղամասերում (տեսանյութ)

Թուրքիայի խոշոր մշակութային կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Ծուխը պատել է երկինքը․ այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Այս րոպեներին հրշեջներն արձագանքում են Էսենյուրտի մշակութային կենտրոնում բռնկված ուժգին հրդեհին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է դեռևս չպարզված հանգամանքներում և տարածվել հարակից թաղամասերում։ 

Դեպքից հետո մարզ են ուղարկվել հրշեջ-փրկարարներ, առողջապահության և ոստիկանության խմբեր։

Տեսանյութը՝ այստեղ