Ոստիկանությունը՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից քաղաքացուն վրաերթի ենթարկելու դեպքի մասին

Ոստիկանությունը՝  Փաշինյանի ավտոշարասյան կողմից  քաղաքացուն վրաերթի ենթարկելու դեպքի մասին

Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 

Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։