ԵՄ ղեկավարը խոսել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում արևմտյան գործընկերների ներգրավվածության մասին

ԵՄ ղեկավարը խոսել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում արևմտյան գործընկերների ներգրավվածության մասին

ԲՐԻԿՍ-ի վերջին գագաթնաժողովին այն երկրների մասնակցությունը, որոնք նախկինում հետաքրքված են եղել զարգացնել հարաբերությունները արևմտյան երկրների հետ, վկայում է Եվրամիության (ԵՄ) սխալների մասին այս տերությունների հետ փոխգործակցության մեջ։ Հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Նա մեկնաբանել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Թուրքիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պատվիրակությունների ներկայությունը, հայտնել է «The Financial Times» թերթը։

Միշելը նշել է, որ այս պետություններն ավանդաբար սերտ կապեր ունեն Արևմուտքի հետ և ասել, որ նրանց մասնակցությունը Կազանի միջոցառմանը «մնացած աշխարհին ազդանշան ուղարկելու» փորձ է եղել։

«Եվրոպական մակարդակում ռեֆլեքս է ձևավորվել ուրիշներին դասախոսություններ կարդալ: Մենք միշտ չէ, որ լավ ենք հաղորդակցվում, միշտ չէ, որ լավ ենք բացատրում, խոսում ուրիշների հետ ու հարգանք ցուցաբերում»,- ընդգծել է Միշելը։

ԵՄ ղեկավարը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանային հանրությունը պետք է սկսի ավելի մեծ հարգանքով վերաբերվել զարգացող երկրներին, և խոսքն առաջին հերթին վերաբերում այն պետություններին, որոնց հետ Բրյուսելը համագործակցության պայմանագրեր ունի։