Ընդդիմությունն էր ուզում «Զանգեզուրի միջանցք» բացել․ ՔՊ-ական
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ իրենց վերաբերյալ հնչած «կոլաբորացիոնիստ» եզրույթին, որը նշանակում է օտար, թշնամական կամ հանցագործ ուժերի հետ համագործակցող։
Նա նշեց, որ ուղիղ 4-5 ամիս ընդդիմությունը խոսում էր, թե Փաշինյանը բանավոր խոստացել է «Զանգեզուրի միջանցք» տրամադրել։
«Հիմա ուզում եմ իմանալ՝ ովքեր են այն շնչավորները, որոնք Փաշինյանին վերագրել են ՀՀ սուվերեն տարածքների զիջում՝ բանավոր պայմանավորվածությամբ։ Ովքե՞ր են այդ ամենը օրակարգ բերողները, եթե ոչ կոլաբորացիոնիստներ։ Ուրիշ բան, որ բոլորի համար պարզ է՝ այդ սուտ հարցը դաշտ բերելով ընդդիմությունը խոստանում էր, որ ինքը միջանցք կբացի, եթե թշնամին օգնի իրեն՝ գալ իշխանության»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։