Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 213.84մլն մ³-ով ավելի է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հուլիսի 12-ի դրությամբ։
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 213.84մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում՝ 12.17մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 3.35մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 12.51մլն մ³-ով և Արփի լիճ ջրամբարում` 10.90մլն մ³-ով ավելի է։