«Ինտերը» հաղթեց «Լացիոյին», «Նապոլին» կարող է ժամանակից շուտ նվաճել Իտալիայի չեմպիոնությունը

«Ինտերը» հաղթեց «Լացիոյին», «Նապոլին» կարող է ժամանակից շուտ նվաճել Իտալիայի չեմպիոնությունը

Իտալական Ա Սերիայի 32-րդ տուրում «Ինտերն» այսօր ընդունել է «Լացիոյին» և 3-1 հաշվով հաղթանակ է տարել, փոխանցում է armsport.am-ը:

Հանդիպման 30-րդ րոպեին Ֆելիպե Անդերսոնն առաջ է մղել «Լացիոյին»: Երկրորդ կեսի վերջնամասում Լաուտարո Մարտինեսը հավասարեցրել է հաշիվը, իսկ հետո Ռոբին Գոսենսն առաջ է մղել «Ինտերին»: 90-րդ րոպեին Մարտինեսը կրկնապատկել է միլանցիների առավելությունը:

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 61-րդ րոպեին՝ տեղը զիջելով Հաքան Չալհանօղլուին:  Մխիթարյանը հանդիպման 27-րդ րոպեին աչքի է ընկել խփած գնդակով, սակայն Մխիթարյանի գոլը չի արձանագրվել, քանի որ փոխանցում կատարած Խոակին Կորեան գտնվել է խաղից դուրս իրավիճակում:

«Լացիոն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 32 խաղից հետո վաստակած 61 միավորով:«Ինտերը» 57 միավորով 4-րդ տեղում է:

Եթե «Նապոլին» այսօր հաղթի «Սալերնիտանային», ժամանակից շուտ կհռչակվի Իտալիայի չեմպիոն, քանի որ մրցաշարջանի ավարտից 6 տուր առաջ մրցակիցների նկատմամբ առավելությունը կկազմի ավելի քան 18 միավոր: