ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու շուրջ բանակցություններ են ընթանում. Օվերչուկ

ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու շուրջ բանակցություններ են ընթանում. Օվերչուկ

Երևանն ու Մոսկվանը բանակցություններ են վարում Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու շուրջ։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում, որն անցկացվել է Երևանում:

Օվերչուկը նշել է, որ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումը երկկողմ հարաբերությունների օրակարգում չափազանց կարևոր է։