Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի Եռակողմ հայտարարությունը. Նիկոլ Փաշինյան

Եռակողմ հայտարարության ստորագրման շուրջ բանակցությունները սկսվեցին նոյեմբերի 6-ին, այսինքն հենց բուն այդ հայտարարության տեքստի։ Ես համաձայնեցի այդ թեմայով բանակցություններ սկսել, ըստ էության, պայմանով, որ դրանում չլինեն Շուշին և Հայաստանի տարածքով միջանցքին վերաբերող դրույթներ, ինչպես նաև առաջարկելով, որ մենք Աղդամի շրջանը վերադարձնենք Հադրութի շրջանի դիմաց, որը Ադրբեջանը հսկողության տակ էր առել։ Այս մասին այսօր քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա էր Եռակողմ հայտարարության ստորագրելուն ուղղված գործընթացի մեկնարկը»,-ասաց նա։ 

Վերջինս ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է եղել նոյեմբերի 6-ից հետո, նշեց, որ նոյեմբերի 9-ի առավոտյան է ստորագրել Եռակողմ հայտարարությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում