Խաղաղ երթ․ արցախցիները շարժվում են դեպի Հակարիի կամուրջ

Խաղաղ երթ․ արցախցիները շարժվում են դեպի Հակարիի կամուրջ

MediaHub-ի տեղեկություններով՝ այս պահին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ավտոբուսներ են շարժվում դեպի Հակարիի կամուրջ։ Ավտոբուսների վրա գրված է՝ «Խաղաղ երթ դեպի Հակարի»:

Մեր տեղեկություններով՝ ակցիայի մասնակիցները մտադիր են պարզապես իրենց լուռ ակցիան իրականացնել Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետի մոտ։