Տարոնը տանն է, բերման չի ենթարկվել, թյուրիմացություն է․ Գեղամ Մանուկյան

Տարոնը տանն է, բերման չի ենթարկվել, թյուրիմացություն է․ Գեղամ Մանուկյան

Մամուլում տարածվեցին տեղեկություններ, թե այսօր՝ գիշերը, ոստիկանության 4-րդ գումարտակի պարեկները երեք տղայի են բերման ենթարկել ու տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ըստ մամուլի՝ նրանից մեկը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը։

MediaHub-ի հետ զրույցում, սակայն, Գեղամ Մանուկյանը հերքեց լուրը. 

«Չկա նման բան, թյուրիմացություն է։ Չգիտեմ, թե ինչու են նման լուրեր տարածվել, ամեն մեկն ինչ-որ շահ ունի, ամեն ինչ լավ է»,-նշեց նա։

Ճշտող հարցին, թե Տարոնը տա՞նն է, վերջինս պատասխանեց՝ այո։

Հիշեցնենք, որ Տարոն Մանուկյանը նախորդ տարի է ազատ արձակվել կալանքից։  Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանը կալանավորված էին 2022 թվականի մայիսից։ 

Լիաննա Թորոսյան