Արդեն հինգ ժամ է, նիստը շարունակվում է. Օնիկ Գասպարյանը կրկին կհրավիրվի ԱԺ

Արդեն մոտ հինգ ժամ է, ինչ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ԱԺ-ում է՝ հրավիրվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով:
Հանդիպումը, բնականաբար, փակ ձևաչափով է ընթանում:
MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ, մինչ այս պահը Օնիկ Գասպարյանը միայն զեկուցել է իր պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին: Հարցուպատասխանին գործը դեռ չի հասել:
Մեզ հայտնեցին, որ պատգամավորներն այսօր նրան հարցեր չեն ուղղելու ժամանակի սղության պատճառով, բայց քանի որ օդում բազմաթիվ առկախված հարցեր կան, ապա Օնիկ Գասպարյանին նորից կհրավիրեն Քննիչ հանձնաժողով:
Հաջորդ այցը, ըստ ամենայնի, կլինի երկուշաբթի օրը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները կերկարաձգվեն ևս 6 ամսով:
Լիա Սարգսյան