«Մակաբույծ» ֆիլմի օսկարակիր դերասանը մահացած է հայտնաբերվել

«Մակաբույծ» ֆիլմի օսկարակիր դերասանին մահացած է հայտնաբերվել։ Սեուլի այգում մահացած են գտել օսկարակիր աստղ Լի Սունգ Կյունին։
Նա 48 տարեկան էր։
Վարկածի համաձայն՝ դերասանը կարող էր ինքնասպան եղած լինել ոստիկանության հետ ունեցած խնդիրների պատճառով։ Նա կասկածվում էր թմրանյութ օգտագործելու համար, որը Հարավային Կորեայում պատժվում է մինչև 14 տարի ժամկետով։