Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահեք, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է․ Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը:
Այս ամենը կարող էր շատ ծիծաղելի լինել, եթե այսքան զավեշտալի չլիներ:
Արսենը պայքարող տեսակ է, Արսենը հայրենասեր է, Արսենը սիրում է իր հայրենիքը և հային:
Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահեք, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է:
Արսեն ջան պինդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի:
հ.գ. նաև տեղեկացա, որ նույն ժամին խուզարկություններ են սկսել ընդդիմադիր մի շարք այլ գործիչների բնակարաններում:
Տղե՛րք պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու: