Խաղաղություն մուրացողներին կրկին մեծ բարևներ են ուղարկում Ադրբեջանից. Արման Աբովյան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Թուրք-ադրբեջանական վայրենի ցեղերից խաղաղություն մուրացողներին կրկին մեծ բարևներ են ուղարկում հայասպան Ադրբեջանից։
Այս անգամ թուրք-ադրբեջանական ոհմակը հանուն <<խաղաղության դարաշրջանի>> ձեզանից պահանջում է հանձնել իրենց Տավուշի շրջանի 7 գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը։
Ընդ որում սա իրենց պահանջների ոչ թե ավարտն է ,այլ սկիզբն է։
Հաջորդը մի գուցե լինի ձեր գյուղը կամ քաղաքը, քանզի այն մարդիկ ,որոնք իշխանությունների կողմից ապուշացված վիճակում կարծում են, որ հանձնելով Հայրենիքը կարելի է հասնել խաղաղություն...այդ <<խաղաղասեր>> մարդիկ քայլ առ քայլ բերեցին պատերազմը իրենց քաղաքներ և գյուղեր։
Ապագա Կա`...վայելեք»։