Ես ուզում եմ պարոն նախարարի հիշողությունը թարմացնել․ Միրզոյանը՝ ֆիննախի մասին

Ընթացիկ բյուջետային տարում առաջացան որոշ կարիքներ, օրինակ, երբ մեր գործընկեր պետություններում տեղի ունեցան ջրհեղեղներ, ու մենք փորձեցինք աջակցություն ցուցաբերել, մեր խնայողություններից գումար հատկացրինք։ Այդ մասին այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ այս օրինակով ուզում է նաև ֆինանսների նախարարի հիշողությունը թարմացնել։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է 2024 թվականի ԱԳ նախարարության բյուջեն։

«Հակառակը, երբ մենք անհրաժեշտություն գտանք Միացյալ Թագավորությունում դեսպանատան նոր շենք գնել, նախարարության ուժերից վեր էր դա, ու ֆիննախը պահուստային ֆոնդից գումար հատկացրեց»,- նշեց Միրզոյանը։

Ըստ նրա՝ բյուջեի ճիշտ բաշխումը շատ կարևոր է, բայց և պետք է հասկանալ, որ սա կենդանի գործընթաց է, ուստի հնարավոր է փոփոխություններ անել։

Մանրամասները՝ տեսանյութում։