Հարավային Կովկասի տրանսպորտային ներուժը բացահայտված չէ․ Զախարովա

Հարավային Կովկասի տրանսպորտային ներուժը բացահայտված չէ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակասությունների պատճառով: Ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան նշել է, որ ապաշրջափակված չեն Հայաստանն ու Ադրբեջանը կապող երթուղիները, իսկ Վրաստանի և Աբխազիայի միջև առկա են հակասություններ, որոնք ազդում են նաև ճանապարհների իրավիճակի վրա։
«Շարունակվում են աշխատանքները գործող անցակետերի, այդ թվում՝ Վերին Լարսի կարողությունների մեծացման ուղղությամբ։ Մենք հանդես ենք գալիս բոլոր ոլորտների ներդաշնակ զարգացման և դրանց օգտագործման օգտին՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերի հավասարակշռությունը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։