Բարսելոնան արդեն կողմնորոշվել է Պիկեի փոխարինողի հարցում

«Բարսելոնան» հունվարին կարող է պայմանագիր կնքել Ինիգո Մարտինեսի հետ Ժերար Պիկեի հեռանալու պատճառով. գրում է ArmSport.am-ը։
Պիկեն երեկ հայտարարել է, որ շաբաթ օրը կայանալիք «Ալմերիայի» դեմ խաղը կլինի իր համար վերջինը՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։
Ըստ Mundo Deportivo-ի՝ Պիկեի՝ կարիերան ավարտելու որոշման պատճառով «Բարսելոնան» հունվարին կարող է ձեռք բերել «Աթլետիկ Բիլբաոյի» պաշտպան Ինիգո Մարտինեսին, ում պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:
Հուլիսին 31-ամյա ֆուտբոլիստը բանավոր համաձայնություն է տվել տեղափոխությանը։ Եթե «Աթլետիկը» պատրաստ է հունվարին էժան գնով վաճառել իսպանացու տրանսֆերը, և եթե ֆուտբոլիստը առողջական խնդիրներ չունենա, «Բարսան» կարող է պայմանագիր կնքել նրա հետ արդեն ձմռանը, ոչ թե ամռանը: