Ֆրանսիայի բոլոր ժամանակների առաջատար ռմբարկուն ավարտելու է կարիերան ԵՎՐՈ-2024-ից հետո

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն ԵՎՐՈ-2024-ից հետո ավարտելու է կարիերան Ֆրանսիայի հավաքականում:
Այս մասին հայտնել է անձամբ ֆուտբոլիստը։ Նա Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների առաջատար ռմբարկուն է։
37-ամյա վետերանը 2023/24 մրցաշրջանի 46 խաղում դարձել է 16 գնդակի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Նա հավաքականի 131 պաշտոնական խաղում դարձել է 57 գոլի հեղինակ։