Նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջեւ խաղաղության հասնելն է․ ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական

Նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջեւ խաղաղության հասնելն է․ ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական

Անցյալ ամիս Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ինձ հանձնարարեց այցելել երկու երկրներ։

APA-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն։

Նա նշել է, որ իր հիմնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է։

«Խաղաղությունը երկու կողմերի օգտին է. Մյունխենում նրանք ևս հայտարարեցին, որ խաղաղություն են ուզում։ Մեր նպատակն է՝ հասնել դրան։ Վաղը հանդիպում ունեմ Երեւանում։ Իմ այցի նպատակն է կողմերին հրավիրել երկխոսության և նպաստել շուտափույթ հանդիպմանը»,- ընդգծել է դիվանագետը: