Ոտնձգությունը Սյունիքի նկատմամբ Իրանի հյուպատոսության առկայության պարագայում կդիտարկվի ոտնձգություն նաև Իրանի նկատմամբ․ Վ․ Ոսկանյան
«Ոտնձգությունը Սյունիքի նկատմամբ Իրանի հյուպատոսության առկայության պարագայում կդիտարկվի ոտնձգություն նաև իրանական դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ»։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը ՝ անդրադառնալով Կապանում Իրանի հյուպատոսություն բացելու վերաբերյալ իրանական և հայկական կողմի պայմանավորվածությանը։
Ըստ նրա՝ եթե Սյունիքը ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունի, ապա բոլոր անհրաժեշտ պայմանները պետք է սետղծվեն հյուպատոսությունը դյուրին գործընթացով բացելու համար ՝ հողային հատկացումից մինչև անհրաժեշտ կադրերի տրամադրում։
«Սա նույնպես ազդակ է թշնամական պետությունների` Ադրբեջանի և Թուրքիայի համար, թե որքան կարևոր է Սյունիքը Իրանի կենսական շահերի տեսանկյունից և առհասարակ որքան կարևոր է Հայաստանը»,-ասաց նա։
Ըստ նրա՝ Իրանի հայտարությունները և գործողությունները պետք է դիտարկել նաև պատասխան «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հայտարարություններին։ Իրանգետի խոսքով՝ իրանցիները թե մտրակի, թե քաղցրաբլիթի տրամաբանությամբ փորձում են կառավարել գործընթացը, թուլացնել ճնշումը ՀՀ-ի վրա։ Ոտնձգությունը Սյունիքի նկատմամբ Իրանի հյուպատոսության առկայության պարագայում կդիտարկվի ոտնձգություն նաև իրանական դիվանագիտական ներկայացուչության նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Գևորգյան