YouTube-ը նոր Channel Store գործառույթ կթողարկի

YouTube-ը նոր Channel Store գործառույթ կթողարկի

YouTube-ը շուտով Channel Store նոր գործառույթ կունենա, որի համաձայն կվաճառի տարբեր հոսքային ծառայություններ, ինչպիսին Netflix-ն է, հայտնում է The Washington Post-ը:

Նոր գրծառույթը կիրացվի այնպես, որ օգտատերերը կկարողանան գնել որոշակի հոսքային հարթակների որոշակի շոուներ՝ դրանց թրեյլերները դիտելուց հետո:

Հայտնի է, որ YouTube-ը այժմ մի շարք հոսքային ծառայությունների հետ քննարկում է եկամուտը կիսելու հարցերը:

Բաշխման այս մոդելի առավելությունն այն է, որ YouTube-ն ունի հսկայական լսարան, որը հաճախ ներառում է Netflix-ի նման ծառայությունների պոտենցիալ հաճախորդներ: Ամեն ամիս YouTube այցելում է ավելի քան 2 միլիարդ մարդ:

Նշվում է, որ ընկերությունը մոտ 18 ամիս զարգացնում է ծառայությունը։ Դրա գործարկումը սպասվում է 2022 թվականի աշնանը, սակայն հայտնի չէ նոր գործառույթը ռուս օգտատերերին հասանելի կլինի, թե ոչ: