Այլ երկրներից մատակարարված զենքով Ռուսաստանին թիրախավորելու փորձերն ավելի մեծ տառապանքներ կպատճառեն Ուկրաինային․ Պեսկով

Այլ երկրներից մատակարարված զենքով Ռուսաստանին թիրախավորելու փորձերն ավելի մեծ տառապանքներ կպատճառեն Ուկրաինային․ Պեսկով

Ուկրաինայի կողմից այլ երկրներից ստացած զենքերով Ռուսաստանի թիրախներին հարվածելու փորձերը էականորեն կվատթարացնեն իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Ուկրաինա ամերիկյան զենքի նոր մատակարարումների մասին տեղեկությունները։

«Ուկրաինային շարունակում են «կերակրել» զենքով, ամենաժամանակակից զենքով։ Չեմ ցանկանում խոսել բացարձակապես անցանկալի ու շատ տհաճ սցենարների մասին, եթե այդ զենքը, տեսականում, փորձեն օգտագործել ընդդեմ մեր տարածքում ընտրված թիրախների։ Դա էապես կփոխի իրավիճակը՝ անբարենպաստ ուղղությամբ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ օտար երկրների կողմից զենքի շարունակական մատակարարումները ավելի մեծ տառապանքներ կպատճառեն հենց Ուկրաինային, իսկ Ռուսաստանն իր ծրագրերը մտադիր չէ փոխել։

«Անկասկած, Ուկրաինային զենքով, և ամեն անգամ՝ ավելի ժամանակակից զենքերով «հագեցնելը» հատուկ ռազմական գործողության փոփոխությունների չի հանգեցնի։ Ցանկացած դեպքում ռազմական հատուկ գործողության խնդիրները կկատարվեն, պարզապես դա ավելի մեծ տառապանքներ կպատճառի Ուկրաինային, որն ուղղակի գործիք է այն երկրների ձեռքին, որոնք իրեն զենք են մատակարարում»,- ասել է Պեսկովը։