Արցախի ֆուտբոլային թիմը մրցանակային տեղ է գրավել Գերմանիայում կայացած առաջնությունում

Արցախի ֆուտբոլային թիմը մրցանակային տեղ է գրավել Գերմանիայում կայացած առաջնությունում

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացիկ տարվա հուլիսի 7-11-ն անցկացված ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությունում «Լեռնային Արցախ»-ի մանկապատանեկան (մինչև 15 տարեկաններ) թիմը գրավել է 3-րդ մրցանակային տեղը։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ մանրամասնելով, որ «Լեռնային Արցախ»-ը 10 հանդիպում է ունեցել, որից 7-ն ավարտել է հաղթանակով, գրանցել՝ 2 ոչ -ոքի և ընդամենը մեկ պարտություն։

«Առաջնությունը արցախցի պատանի ֆուտբոլիստների համար միջազգային փորձ ձեռք բերելու, եվրոպական ակումբների մարզիկների հետ ուժերը փորձելու մեծ հնարավորություն էր, որն իրականություն դարձավ գերմանահայ Մարատ Հովհաննիսյանի և «Լեռնային Արցախ» ակումբի նախագահ Մհեր Ավանեսյանի համատեղ ջանքերով»,- ասում է թիմի մարզիչ Զաուր Արամյանը։

Առաջնությանը մասնակցում էր 12 ֆուտբոլային թիմ՝ Գերմանիայի, Ուկրաինայի, Չեխիայի, Իսրայելի լավագույն ակումբներից։

Աղբյուր  ArmSport.am