Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Խորհրդի անդամներն են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահը: