Չենք հավաքվել դատավճիռ կայացնենք․ Լուսինե Բադալյան
Պարոն Խաչատրյան, ավելի ճիշտ կլիներ, որ էստեղ Ներսես Երիցյանը լիներ։ Ես հասկանում եմ, որ Դուք եք պատասխանատուն, մեղադրանքները Ձեզ են ուղղվում, բայց մի քիչ խղճի խայթով ենք Ձեզ քննադատում։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական Լուսինե Բադալյանը՝ դիմելով ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին։
«Ես Ձեզ հետ համաձայն չեմ, երբ ասում եք՝ այս կամ այն ծրագիրը շարունակական գործընթաց է, բաներ կան, որոնք չեն ավարտվում: Տեսեք, հասարակ բան, մարդու ֆիզիոլոգիական աճն էլ է շարունակական գործընթաց, բայց բոլորս գիտենք չէ՞, որ էս տարիքից էս տարիք մարդը բոյ է քաշում, էս տարից էս տարիք հասուն շրջան է, հետո ծերացման պրոցես է սկսվում կամ բոլորս գիտենք չէ՞, որ մարդը 18 տարեկանում դպրոցն է ավարտում, հետո էս ինչ տարիքում էս։ Այսինքն, հստակ բաներ կան, որոնք կարող ենք ժամկետով ֆիքսել։ Խուսանավելու կարիք չկա, մենք էստեղ չենք հավաքվել, որ ինչ-որ մեկի համար դատավճիռ կայացնենք, մենք հավաքվել ենք հասկանալու, թե խնդիրն ինչ է, որ 2019 թվականից թվայնացման գործընթաց է սկսվել, բայց 2023 թվականի դեկտեմբերին դեռ ոչինչ չկա»,-ասաց Բադալյանը։
Բադալյանը նշեց, որ ուզում է իմանալ, թե ով է պատասխանատուն ու ֆինանսավորողը։
Խաչատրյանը պատասխանեց, որ իրենք պատասխանատու են թվայնացման ֆինանսավորման մասով։
Մանրամասները՝ տեսանյութում