Ինչից է մահացել 37–ամյա ՊՆ զինծառայողը. նոր մանրամասներ

Ինչից է մահացել 37–ամյա ՊՆ զինծառայողը. նոր մանրամասներ

ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն տարածեց, որ հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած  դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 37–ամյա Քրիստինե Միխայելի Չիչյանը։ 

MediaHub.am-ին ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը փոխանցեց, որ սերժատը մահացել է ավտոպատահարից։ 

Նշենք, որ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։