Ի՞նչ վերադարձնեմ՝ կլա՞չս, տալիս եմ Վահագն Ալեքսանյանի մորը․ Ռուզաննա Խաչատրյան

Ի՞նչ վերադարձնեմ՝ կլա՞չս, տալիս եմ Վահագն Ալեքսանյանի մորը․ Ռուզաննա Խաչատրյան

Ինչպես ասում է Վահագն Ալեքսանյանը՝ ես 98․000 դոլարանոց կլաչ չունեմ։ Արտերկրում 98․000 դոլարով կանխիկ առևտուր անելն անհնար է։ Եթե ես այն գնել եմ, ապա պետք է քարտայինով վճարեի, թող Ալեքսանյանը ներկայացնի կտրոնը և, թե որ երկրից եմ գնել։ Նման գնի պայուսակները համարակալված են լինում, թող ներկայացնի այդ համարը։ 

Նման հայտարարություն Armlur.am-ի հետ զրույցում արել է Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։

«Ես դա ձեզ տամ, տարեք գնահատեք։ Ի՞նչ վերադարձնեմ պետությանը՝ կլա՞չս։ Տալիս եմ Վահագն Ալեքսանյանի մորը, որ էդպիսի տղա է դաստիարակել, իրեն շատ կսազի։ Երբեք չէի ուզի անդրադառնալ այդ անձին, բայց որպես բժիշկ՝ խորհուրդ կտամ հետևել իր առողջությանը․ ճարպակալվում է ինքը և այդ ժամանակ ճարպակալվում է նաև ուղեղը»։