Չգան, ասեն՝ «լուծումը զիջումն ա, մի հատ էլ պետք ա կզենք թուրքերի ու ադրբեջանցիների առջև»

Ձեռներներդ լվացե՛ք, նրանք այսօր որևիցե ձևով չեն ուզում օգտակար լինել։ Իրենց նպատակն է եղել այս տարածքները ամայացնել, դատարկել ու վերջացնել։ Այս զիջումներից հետո իրենք չգիտեն, թե հաջորդը իրենցից ինչ զիջումներ կկորզեն։ Այս մասին Բաղանիսում բնակիչների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Թող գնան գլուխները պատին տան, պատն էլ գլխներին տան, այդ լուծումները գտնեն ու չասեն՝ «լուծում չկա, լուծումը զիջումն ա, մի հատ էլ պետք ա կզենք թուրքերի ու ադրբեջանցիների առջև»»,- ասել է Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում