Կարեն Խաչանովը մրցում է Նովակ Ջոկովիչի հետ

Կարեն Խաչանովը մրցում է Նովակ Ջոկովիչի հետ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Աստանայում ընթացող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Երկրորդ շրջանում աշխարհի նախկին առաջին ռակետը հաղթել է հոլանդացի Բոտիկ վան դե Զանդշուլպին, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 34-րդ տեղը։ 1 ժամ 11 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6:3, 6:1 հաշվով։

1/4 փուլում «Մեծ սաղավարտի» 21-ակի հաղթողի մրցակիցը Կարեն Խաչանովն է: