Մանրամասներ՝ վիրավոր զինծառայողների առողջական վիճակից

Մանրամասներ՝ վիրավոր զինծառայողների առողջական վիճակից

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների բուժման ընթացքում ունենք դրական տեղաշարժ։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«6 զինծառայողներից 4-ի վիճակը այս պահին գնահատվում է բավարար, մեկինը՝ միջին ծանրության և մեկինը՝ դեռևս ծայրահեղ ծանր»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը ապրիլի 11-ին կեսօրից հետո կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։