Թուրքիա և Սիրիա հայ փրկարարների 2-րդ խումբ չի մեկնի

Երեկ հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտեց Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները և վերադարձան Հայաստան:
MediaHub-ին ՆԳՆ մամուլի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը փոխանցեց, որ 2-րդ խումբ չի ուղարկվելու ո՛չ Սիրիա, ո՛չ Թուրքիա։
«Հայ փրկարարներն իրենց աշխատանքներն իրականացրել են, 2-րդ խումբ ուղարկելու իմաստ չկա»,-ասաց նա։
Ահարոնյանի փոխանցմամբ՝ մոտ օրերս իրենց աշխատանքները կավարտեն նաև Թուրքիա մեկնած հայ փրկարարները։
Երեկ նաև ՀՀ-ն երկրորդ հումանիտար օգնությունն ուղարկեց Թուրքիա և Սիրիա։
MediaHub-ին Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը փոխանցեց, որ այս պահին աղետի գոտիներ 3-րդ անգամ օգնություն ուղարկելու որոշում չկա, քննարկում չի եղել։
Լիաննա Թորոսյան