Արցախի ԱԳ նախարարը Եռաբլուրում հիշատակել է հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին

Արցախի ԱԳ նախարարը Եռաբլուրում հիշատակել է հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին

Մայիսի 9-ին՝ օրվա խորհրդի շրջանակներում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին։ Տեղեկանում ենք ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։