Արմավիրի մի գազալցակայանում մաhացած է հայտնաբերվել 35-ամյա լիցքավորող. Shamshyan

Արմավիրի մի գազալցակայանում մաhացած է հայտնաբերվել 35-ամյա լիցքավորող. Shamshyan

Երեկ՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի գազալցակայանում տղամադու դի կա: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը, քրեական վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և վաշտի հրամանատաար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է: 
 
Քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի Խաչիկ Դաշտենց փողոցում գործող գազալցակայանում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Ռոման Մ.-ի դին: 
 
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված գազալցակայանում՝ որպես լիցքավորող, և նրան մահացած հայտնաբերել է գործընկերը: