Լիքը բան կա, հանձնարարում եմ, քնած եք մնում․ քաղաքապետ

Երևանի գործակարգավարական խորհրդակցության ծամանակ հայտարարվեց, որ Աբովյան պուրակի բարեկարգման աշխատանքները կհետաձգվեն։ Աշխատանքները ժամկետից ուշ են ավարտվելու, քանի որ այժմ կանաչապատման հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչպես նաև կհետաձգվի լուսատուների ներմուծումը։

Առաջարկվեց հանձնարարականը տեղափոխել մարտ ամսին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ, ի պատասխան, կատակեց՝ խոսքը 2023 թվականի մարտի մասի՞ն է: Դրական պատասխան ստանալով՝ արձագանքեց․

«Լիքը բան կա, հանձնարարում եմ, քնած եք մնում, միջանկյալ գոնե փետրվարին պետք է դնենք հանձնարարականը»:

Մանրամասները՝ տեսանյութում