Եվրո2024․ Խորվաթիան և Իտալիան ոչ-ոքի խաղացին․ իտալացիները փլեյ-օֆֆում են

Եվրո2024․ Խորվաթիան և Իտալիան ոչ-ոքի խաղացին․ իտալացիները փլեյ-օֆֆում են

Եվրո2024․ B խումբ

Խորվաթիան և Իտալիան ոչ-ոքի (1-1) խաղացին

54-րդ րոպեին Իտալիայի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման ետ մղեց Խորվաթիայի կիսապաշտպան և ավագ Լուկա Մոդրիչի 11 մետրանոց հարվածը։ Սակայն 1 րոպե անց կրկին վտանգավոր պահ ստեղծվեց իատալացիների դարպասի մոտ․ Դոննարումման կարողացավ 1 հարված ետ մղել, սակայն Մոդրիչը բոլորից շուտ կողմնորոշվեց ու մոտ տարածությունից գրավեց դարպասը։

Այնուամենայնիվ «Լա Սկուադրա Աձձուրան» հաջողեց հավասարեցնել խաղի հաշիվը։ 90'+8-ին՝ վերջին րոպեին, Իտալիայի հարձակվող Մատտիա Ձակայնին Ռիկկարդո Կալաֆիորիի փոխանցումից հետո գրավեց խորվաթների դարպասն ու փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովեց։

 «Եվրո»-ի 1/8 փլեյ-օֆֆում Իտալիան կխաղա Շվեյցարիայի դեմ։

3 խաղից հետո խմբային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

1․ Իսպանիա 9 միավոր

2․ Իտալիա 4 միավոր

3․ Խորվաթիա 2 միավոր

4․ Ալբանիա 1 միավոր

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub