ԱԺ ընդդիմությունից մնաց միայն Նազարյանը... ՔՊ-ից գովեստի խոսքերի լսելու համա՞ր

ԱԺ ընդդիմությունից մնաց միայն Նազարյանը... ՔՊ-ից գովեստի խոսքերի լսելու համա՞ր

Քիչ առաջ Ազգային ժողովի հերթական նիստում ՔՊ-ական պատգամավորների կողմից քննադատական ելույթներից հետո ԱԺ ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը:

Բայց պարզվեց՝ ոչ բոլորը:

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթը նվիրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, ասելով, թե միայն նա է իրենց հասկանում և ամենակառուցողական ընդդիմադիրը հենց Նազարյանն է:

Եվ Գեղամ Նազարյանը, պարզվեց, միակ ընդդիմադիրն էր, որ մնացել էր դահլիճում ու, փաստորեն, արժանացավ գովեստի խոսքերին: