ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է «մատնոց ֆռցնողների» վարքագիծը․ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ՀՀ գործող իշխանությանը համեմատում է «մատնոց ֆռցնողների» հետ, որոնք միշտ խաբում են մարդկանց։ 

ԱԺ ամբիոնից նա վստահեցրեց՝ մարդկանց խաբել են, խաբում են ու շարունակելու են խաբել, քանի դեռ այս ամենը հանդուրժում են քաղաքացիները։ 

«Ձեզ խաբել են 2018 թվականի իշխանափոխության գործընթացի ժամանակ ու դրանից հետո։ Արագաչափից մինչև հոսանքի ու ջրի սակագին, ներդրումային բում խաբել են։ Հիմա էլ են ձեզ խաբելու՝ Երևանի սպասվող ընտրություններում։ Չորրոդ ընտրությունը կլինի, որ ՔՊ-ն մասնակցելու է Աջափնյակի մետրոյի թեմայով։ Ու քանի որ ձեր մոտ կա մարդ, ում մոտ երկու տարին 48 ամիս է, հերթական խաբեությունն է լինելու։ Բայց սրանք կես դժբախտություններն են։ Մեծագույն ողբերգությունը մեծագույն ողբերության մեջ է, երբ ասվում էր, թե Ալիևը կիրթ ու կառուցողական է»,- նկատեց պատգամավորը ԱԺ հայտարարությունների ժամին։

Մանրամասները՝ տեսանյութում։