Մանրամասներ այսօր վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակի մասին

Մանրամասներ այսօր վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր միջադեպ էր տեղի ունեցել Տավուշի սահմանային հատվածի հյուսիս-արևելյան ուղղությամբ, որտեղ ականի պայթյունից վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը։

MediaHub.am-ի տեղեկություններով` Բաբայանը վիրավորումը ստացել է ոտքի հատվածում։ Այս պահին նրան վիրահատում են։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` նրա կյանքին վտանգ չի սպառնում։